2010 թ-ը Հայաստանի տնտեսության համար կլինի վերականգման տարի

PanARMENIAN.Net - Նոր տարվաեւ ՍուրբԾննդյանտոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների:



Շնորհավորելով հրավիրյալներիգալիքՆորտարին եւ ՍուրբԾնունդը` Հանրապետության Նախագահն ասել է. «Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ եւ խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ տնտեսական միջավայրի բերած խնդիրների դեմ, այլեւ լուծումներ փնտրելիս անընդհատ հաշվի առնել մարդկային գործոնը` գիտակցելով աշխատակիցների եւ նրանց ընտանիքների հանդեպ սոցիալական պատասխանատվությունը: Գիտեմ, որ որոշումները, որոնք դուք կայացրել եք, միշտ չէ, որ բխել են գործարարության, բիզնեսի դասական կանոններից: Հաճախ է եղել, որ որոշումները կայացվել են ոչ թե հօգուտ բիզնեսի արագ զարգացման, այլ հօգուտ մարդկանց, ձեր աշխատակիցների` հնարավորինս առաջնորդվելով աշխատատեղեր չկրճատելու տրամաբանությամբ: Այս բոլորը ես շատ լավ պատկերացնում եմ: Արդյունքում, համատեղ ուժերով, կառավարության հետ համագործակցելով, մենք կարողացանք խուսափել ամենավատթարագույնից` սոցիալական ցնցումներից, սոցիալապես առավել անապահով խավի վրա բացասական մեծ ազդեցությունից:



Այսօր,երբմտովի հետ ենք նայում 2009 թվականի տնտեսական զարգացումներին, կատարված քայլերին եւ ձեզնից շատերի վարքագծին, կարելի է արձանագրել, որ Հայաստանում կայանում է գործարարների այն խավը, որի նպատակադրումը ոչ թե այսրոպեական շահույթներ կորզելն է, այլ երկարաժամկետ ու ծանրակշիռ գործարար ձեռագիր կերտելը: Հենց գործարարների նման խավն է ցանկացած երկրի ու նրա հոգսերի կարեւորագույն հենարանը:



Ոմանց կարողէր թվալ, թե փոքր տնտեսության համար նման մարտահրավերները կարող էին գործարար եռանդի նվազեցման բերել: Բայց ոչ: Մեզանում, փառք Աստծո, եռանդի ու ակտիվության պակասի նշաններ չկան: Մենք պատրաստ ենք նոր լուծումների: Այո՛, տնտեսական ցուցանիշների անկում արձանագրել ենք, մեծ անկում, որի չափերը, չեմ կարծում, թե դեկտեմբեր ամսին կտրուկ կնվազեն, բայց նոր ուղիների որոնումների կամ նախագծերի մշակման նվազում չենք արձանագրել: Արդյունքում ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած աննախադեպ անկումը դանդաղ, բայց հաստատապես նահանջում է: Վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները եւ տնտեսության կայունացման միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները:



Հայ գործարարըմիշտ էլ առանձնացել է ճկունությամբ ու հնարամիտ լուծումներ գտնելու կարողություններով: Տնտեսական ճգնաժամը հայ գործարարի հնարամտության ստուգումն է:



Մեկ տարի առաջ մենք պնդում էինք, որ արտերկրի առանձին շուկաներ կորցնող տեղական արտադրողը պիտի ժամ առաջ փորձի իր ռեսուրսներն ուղղել նոր գաղափարների իրականացմանը: Ես տեղյակ եմ նման տասնյակ նախաձեռնությունների, որոնցով դուք արդեն իսկ հանդես եք եկել:



Նշում էինք, որ արտերկրի շուկաներում աշխատելու հարուստ փորձ ունեցող ներկրողը պիտի իրեն փորձի արտադրողի ու արտահանողի դերում: Այստեղ մենք մեկ տարվա ընթացքում արդեն կոնկրետ արդյունքներ ունենք:

Մեկ տարի առաջ խոսում էինք նաեւ այնմասին, որ ամրությանփորձությունն անցած բանկային համակարգը պիտի կարողանա ակտիվության շարժիչ դառնալ փոքր ու միջին բիզնեսի համար: Այսօր մենք կարող ենք զարգացումներ արձանագրել նաեւ այս հարցում` միաժամանակ ասելով, որ նոր սպասելիքներ ունենք:



Ընդհանուր վտանգի պահինմենք շատհաճախ ենք կարողացել միասնական ու փոխլրացնող լինել: Տնտեսական միասնականության, կառավարության հետ առավել փոխլրացմամբ աշխատելու կարեւորագույն սկզբունքը պետք է շարունակվի նաեւ 2010 թվականին»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---