Քեմալականները փորձում են ուժեղացնել իրենց ռազմական ազդեցությունն Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Վերջերս քեմալականները Թուրքիայի արտաքին քաղաքականության եւ Հայ-թուրքական արձանագրությունների չհամաձայնեցված կետերի պատճառով բավական ագրեսիվ վարքագիծ են որդեգրել, հատկապես, այդ հարցում Գյուլի-Էրդողանի վարած քաղաքականության դեմ: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, քեմալականներն ակտիվորեն խոչընդոտում են իսլամիստների քաղաքականությանն ու ծրագրերին:



«Վերջին ամսում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել Ադրբեջանի ռազմական գերատեսչություններում»,-ասել է Աբրահամյանը` նշելով, որ մի շարք թուրք սպաներ Ադրբեջանում բավական լուրջ պաշտոններ զբաղեցրին: Ըստ նրա, դրանով իսկ քեմալականները հետապնդում են հետեւյալ նպատակները` ուժեղացնել իրենց ռազմական ազդեցությունն Ադրբեջանում եւ բոլոր ջանքերը գործադրել նոր պատերազմ սկսելու համար, որն, անկասկած, կխանգարի Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: Երկրորդը, քեմալականները բացահայտ կերպով սատարում են քաղաքական եւ ռազմական հակահայկական գործընթացներին: Նա նաեւ նշել է, որ այն դեպքում, երբ քեմալակնները ցանկանում են օգնել «իրենց եղբայրներին» «գրավյալ» տարածքների ազատագրման գործում, իսլամիստները ձգտում են բարեկամական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---