Շիրակ Թորոսյան. Թող Սահակաշվիլին չմիջամտի օտար գործերին

PanARMENIAN.Net - Ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Վրաստանին շահեկան չէ հայ-թուրքական սահմանի բացումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը` մեկնաբանելով Վրաստանի նախագահի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է Ադրբեջանի հետ համակարգեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացը: Նրա խոսքով, Վրաստանին նույնպես ձեռնտու չէ, որպեսզի երկրների միջեւ սահմանը բացվի, քանի որ այդ դեպքում նա կկորցնի հաղորդակցության մենաշնորհը»,- նշեց Շիրակ Թորոսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---