Հայաստանի օմբուդսմենին անհագստացնում են լրատվամիջոցների մասին օրենքում կատարված որոշ շտկումները

PanARMENIAN.Net - «Ես անհանգստացած եմ «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ներմուծելու մասին օրինագծով, որով վարկաբեկելու կամ զրպարտության մեղադրանքով նախատեսվում է լրագրողին կամ լրատվամիջոցը վարչական պատասխանատվության ենթարկել»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը:



Հարությունյանը նկատեց, որ ինքը կողմից դեմ չէ նման օրենքի ընդունմանը, քանի որ շատ ԶԼՄ-ներ պատվերներ են կատարում եւ զրպարտություն տարածում: «Բայց մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի իրավակիրառության փորձը, այդ օրենքը կարող է միակողմանի կարգով աշխատել, այսինքն, ընդդիմական լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու միջոց դառնալ»,- նկատեց Օմբուդսմենը:



Կառավարող կոալիցիայի պատգամավորների կողմից նախաձեռնված «Զանգվածային լրատվամիջոցների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ներմուծելու մասին օրինագծով նախատեսվում է վարկաբեկելու կամ զրպարտության մեղադրանքով մի քանի միլիոն դրամի չափով տուգանել լրատվամիջոցին կամ լրագրողին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---