ՀՀ Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխհամագործակցության հուշագրի են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխհամագործակցության հուշագիր», հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Հուշագիրը մշակվել է համաձայն 2009 թ. դեկտեմբերի 1-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության: Հուշագիրը ստորագրեցին երկու հանձնաժողովների նախագաները` Ռ. Նազարյանը եւ Դ. Հարությունյանը:

«Սույն հուշագիրն ուղղվածէՀՀ տարածքումէլեկտրոնային հաղորդակցությանոլորտի արդյունավետկարգավորմանը, ոլորտում արդարեւբաց մրցակցության երաշխավորմաննու տնտեսվարող սուբյեկտների ու սպառողների շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ տնտեսական ներդրումների համար բարենպաստ միջավայրի ապահովմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Ըստ հուշագրի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` "Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին" ՀՀ օրենքի ուժով օժտված է տնտեսական մրցակցության պաշտպանության եւ խրախուսման, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար, անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կանխարգելման, սահմանափակման եւ նախազգուշացման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասություններով:



Բացի այդ, կողմերը փոխանակում են իրենց գործունեության ընթացքում ձեռքբերված եւ միմյանց իրավասությունների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ տեղեկատվության տրամադրումը արգելված է օրենքով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---