2009 թ. Հայաստանում գործազրկության մակարդակը 7% է

PanARMENIAN.Net - 2009 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանում գործազրկության մակարդակը կազմում է 7 %` ընդդեմ ընթացիկ տարվա սկզբի 6,3 ցուցանիշի, Երեւանում տեղի ունեցած իր հաշվետու մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը :



Միաժամանակ նա հաղորդել է, որ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 99993 մարդ, որից 82 901 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ: «2009 թ. դժվար տարի էր ինչպես մեր երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար եւ, մասնավորապես, տարվա առաջին կիսամյակում, երբ դժվարություններ առաջ եկան զբաղվածության բնագավառում ծագող հիմնախնդիրները լուծելու ճիշտ մեթոդներ փնտրելիս», - ասել է նա: Նրա խոսքերի համաձայն, երկրի կառավարության եւ միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով ցուցաբերած օգնության շնորհիվ, հաջողվել է խուսափել աշխատանքից զանգվածային հեռացումներից, միայն տարվա վերջում ընդամենը մի քանի առանձին դեպքեր են եղել աշխատանքից զանգվածային հեռացման, որի արդյունքում աշխատանքից ազատվել են 1200 մարդ:



Պետական ծրագրով զբաղվածության ձեւավորման 2009 թ. արդյունքներն ամփոփելով ` Սոնա Հարությունյանը հաղորդել է, որ գործակալությունը կատարել է հինգ հիմնական ուղղություններով այն իրականացնելու հետեւյալ մակարդակը. երկրի շրջաններում եւ տարածքային կենտրոններում խորհրդատվական ծառայություններ ստացողների թիվն աճել է 23 % եւ կազմել է 178.000 մարդ, ընդ որում, աշխատանք գտածների ցուցանիշը 5,3 %-ով գերակատարվել է, եւ դրանց թիվը կազմել է 9057 մարդ: «Նրանց թվում երիտասարդների թիվը կազմում է 19,3 % կամ 2127 մարդ, ինչը պակաս կարեւոր չէ», - նշել է նա: Գործակալության պետի խոսքերի համաձայն, գործատուների հետ համագործակցությունն աճել է 20 %-ով` ընդդեմ ծրագրված 15 %-ի, «ընդ որում, չլուծված է մնում առավել խոշոր գործատուների հետ համագործակցությունը»: Նա ավելացրեց նաեւ, որ զբաղվածության պետծրագրում ընդգրկված ցուցանիշը ավելացել է 26,4 %-ով` ընդդեմ նախատեսված 10 %-ի:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---