Թեոդոսիայում բարեկամության խաչքար կտեղադրվի11 հունվարի 2010 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Թեոդոսիայում Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի ի նշան հայկական Արմավիր քաղաքի հետ բարեկամության: Ըստ սցենարիստ եւ ռեժիոսոր Ռաֆայել Շահինյանի, որի նախաձեռնությամբ դա կարվի, խաչքարը կպատրաստվի մարմարից, կունենա 2 մ բարձրություն, խաչքարի վրա կպատկերվեն երեք մարդկանց պատկերներ` երկու մեծահասակների եւ մեկ երեխայի: Պատվանդանի վրա կփորագրվի` Թեոդոսիա-Արմավիր-քուրյ-քաղաքներ»: Հուշարձանի հարեւանությամբ նախատեսվում է այգի հիմնել, իսկ հետագայում Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցու բակում կբացվի հայ ժողովրդի ականավոր գործիչների դիմանկարների պատկերասրահը: «Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցին իսկական մշակութային կենտրոն է Թեոդոսիայի հայերի համար: Մինչ օրս եկեղեցու տարածքում պահպանվել են հինավուրց խաչքարեր: Եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում եւ ամենանշանակալի եկեղեցին է քաղաքի հայկական ճարտարապետության շրջանում»,-ասել է Շահինյանը: Նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ընթացքում են, բացումը նախատեսված է 2011թ. մայիսին, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |