Վախճանվել է ՀՀ վարչապետի խորհրդատու Ֆադեյ Սարգսյանը

PanARMENIAN.Net -
Կյանքից հեռացավ հայտնի քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ Ֆադեյ Տաճատի Սարգսյանը: Նա մահացել է հունվարի 10-ն, կյանքի 86 տարեկան հասակում:



Հուղարկավորման արարողությամբ կզբաղվի կառավարական հանձնաժողովը:





Ֆադեյ Սարգսյան

Ֆադեյ Տաճատի Սարգսյանը ծնվել է 1923 թ-ի սեպտեմբերի 18-ն, Երեւանում: Սովորել է Երեւանի ճարտարագիտական համալսարանում (1940-1942թթ), ավարտել է Ս.Մ. Բուդոննու անվան ռազմական էլեկտրատեխնիկական ակադեմիան (1942-1946թթ): 1977 թ-ն նշանակվել էր Հայաստանի ԽՍՀ-ի Նախարարների խորհրդի նախագահ: Նա Հայաստանի գիտությունների ակադեմիայի տեխնիկական գիտությունների դոկտոր էր (1971), Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի անդամ (1995), Պորտուգալիայի պատմության ակադեմիայի անդամ (1995), Ճարտարագիտական միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ (1994), Փարիզի «Արարատ» Միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ (1994), Հայաստանի փիլիսոփայության ակադեմիայի անդամ (1991), Տեղեկատվության մշակման միջազգային դաշնության գլխավոր վեհաժողովի անդամ (1995), Գիտությունների միությունների միջազգային ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի անդամ (1993): Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի խորհրդատուի պաշտոնը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---