Թուրքիայի Կառավարությունը անում է ամեն հնարավոր բան, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների

PanARMENIAN.Net -
Թուրքիայի Կառավարությունը անում է ամեն հնարավոր բան, որպեսզի Արձանագրությունները վավերացվեն առանց նախապայմանների: Այդ մասին Լոնդոնի ,Kings Collegeե-ում կայացած «Անգլիայի եւ Թուրքիայի ընդհանուր շահերը ընդլայնված ԵՄ-մ եւ այլ տեղերում» թեմայով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն: Նա ընդգծել է, որ Անկարան ձգտում է կարգավորել Եր-անի հետ հարաբերությունները: «Մենք ցանկանում ենք ստեղծել այնպիսի տարածաշրջան, որտեղ հնարավոր կլինի ավտոմեքենայով անվտանգ երթեւեկել Ղարաբաղի, Նախիջեւանի Բաքվի, Թուրքիայի ճանապարհներով», - ասել է Դավութողլուն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---