ՀԱՊԿ. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունները տարակուսանք են առաջացնում

PanARMENIAN.Net - ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունները, որ տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները, եթե, դրանք իհարկե համապատասխանում են իրականությանը, ակնհայտ են տարակուսանք են առաջացնում: Բյուլբյուլ-օղլիի խոսքերում ուժային գործողությունների միանշանակ կոչ կա, ինչը չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կառուցողական լուծում գտնելուն: Նման վարքագիծը սրում է իրավիճակը տարածաշրջանում, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունների համատեքստին: Այդ ասվում է «ՀԱՊԿ ինստիտուտ»-ի հաղորդագրության մեջ:



«Դեսպանի արտահայտությունները կարելի է մեկնաբանել որպես թերահավատություն կառավարման քաղաքական-դիվանագիտական կարգավորման մեթոդների հանդեպ, խնդրի ռազմական լուծման հրահրում: Առավել եւս տարօրինակ է, որ նման արտահայտություններ են հնչում ստեղծագործողի, արվեստի մարդու շուրթերից, որի գաղափարները պետք է լինեն ներդաշնակության ու խաղաղության հաստատումը: Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, ինչպես եւ մյուս միջազգային ատյանները, բազմիցս են հայտարարել, որ հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա եւ շարունակում է սատարել ԵԱՀԿ շրջանակներում քաղաքական լուծման որոնման ջանքերին»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է ՀՀ-ում «ՀԱՊԿ ինստիտուտ»-ի բյուրոն:



ԵԱՀԿ Մինսկի խումբ: Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային կոնֆերանս հրավիրելու մասին որոշումն ընդունվել է 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ պետությունների Նախարարների խորհրդի արտակարգ նիստում: Մինսկի կոնֆերանսի նախապատրաստմանը մասնակցող երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Մինսկի շփման խումբը` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման նպատակով: Կոնֆերանսի ժամանակ հիմնվեց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը:



ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, նրա դիտորդները հետեւում են զինադադարի պահպանմանը: 1993թ. Մինսկի խումբն առաջարկեց հակամարտության կարգավորման իր պլանը («Հստակեցված ժամանակացույց»), սակայն ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը չընդունեցին այն: 1994թ. երկու կողմերը, ՌԴ միջնորդությամբ, պայմանավորվեցին պահպանել ոչ պաշտոնական համաձայնությունը հրադադարի մասին, որը գործում է մինչ օրս:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:



Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ:



ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Ըստ պայմանագրի մասնակից պետությունները ապահովում են իրենց անվտանգությունը հավաքական հիմքի վրա: Մասնակից պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանությանը սպառնալիքի առաջացման դեպքում, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալիքի դեպքոի, մասնակից պետությունները անհապաղ գործի կդնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` դիրքրոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով:



Կազմակերպության բարձրագույն մարմինը Հավաքական անվտանգության խորհուրդն է` ՀԱԽ:



Կազմակերպության գլխավոր քարտուղարը բարձրագույն վարչական պաշտոնյան է կազմակերպությունում, որը ղեկավարում է քարտուղարությունը: Նա նշանակվում է ՀԱԽ-ի որոշմամբ անդամ պետությունների քաղաքացիների թվից եւ հաշվետու է Խորհրդին: Ներկայուսմ կազմակերպության գլխավոր քարտուղարը Նիկոլայ Բորդյուժան է:



ՀԱՊԿ-ի միավորված շտաբը մշտապես գործող աշխատանքային մարմին է, որը պատասխանատու է առաջարկությունների նախապատրաստման եւ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի առումով որոշումների իրագործման համար:



ՀԱՊԿ շրջանակներում 2001թ. ստեղծվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերը: Ուժերը բաղկացած են 10 գումարտակներից` երեքական ՌԴ-ից եւ Տաջիկստանից, երկուական` Ղազախստանից ու Ղրղզստանից:

Հավաքական ուժերի ընդհանուր քանակը շուրջ 4 հազար է: Ավիացիոն բաղադրիչը (10 ինքնաթիռ ու 14 ուղղաթիռ) գտնվում է Ղրղզստանի ռուսական ռազմական ավիակայանում:



Լայնամասշտաբ ռազմական հակամարտության դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր կլինեն ներկայացնել իրենց զորամասերը կամ բոլոր իրենց զինված ուժերը հարձակումը ետ մղելու համար:



2004թ. դեկտեմբերի 2-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել ՀԱՊԿ-ին ՄԱԿ-ի ԳՎ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին:



2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների առաջնորդները հավանություն տվեցին Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը: Ըստ փաստաթղթի, ԱԱՀՈւ-ն կկիրառվի ռազմական ագրեսիայի ետ մղման, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման համար:



2009թ. ապրիլի 3-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանը հեռանկարում կարող է ստանալ ՀԱՊԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---