Վալերիու Ռազլոգ. Հայաստանի տնտեսության վերականգնումը 2010 թվականին կսկսվի բանկային հատվածից

PanARMENIAN.Net - Բանկային հատվածը գլխավոր դերը կկտարի 2010թ. Հայաստանի տնտեսության վերականգնման գործում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ըստ նրա, ՀՀ տնտեսությունն այս տարի աստիճանաբար կսկսի դուրս գալ ճգնաժամից, իսկ առավել զգալի քայլեր կարվեն 2010թ. երկրորդ կեսին: «Մենք ակնկալում ենք տնտեսական ակտիվության աճ երկրում, ինչն իր հերթին կհանգեցնի ֆինանսավորման ծավալների ավելացման պահանջարկի, իսկ բանկային հատվածն այդ գործում գլխավոր դերը կկատարի»,-ասել է նա:



Այդ առնչությամբ, Ռազլոգը նշել է, որ 2010թ. ՀՀ բանկերի առջեւ կծառանան` վարկային պորտֆելի ավելացում եւ բարելավում, ինչպես նաեւ դիվերսիֆիկացում եւ, բնականաբար, կմնա նաեւ 2009թ. խնդիրը` պորտֆելի որակի բարելավումը:



Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:



Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---