Հայաստանը պետք է զարգացնի կապիտալի շուկան

PanARMENIAN.Net - Կապիտալի շուկայի զարգացումը հասանելի կդարձնի հայկական ընկերությունների համար ֆինանսավորման նաեւ այլ աղբյուրներ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վերակառուցման ու զարգացման եվրոպայան բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ըստ նրա, Հայաստանը պետք է մի շարք օրենսդրական բարեփոխումներ կատարի, մասնավորապես, Հայաստանը տնտեսության դիվերսիֆիկացիայի, գործարար միջավայրի բարելավման կարիք ունի, ինչպես նաեւ զգալի ջանքեր պետք է գործադրի կապիտալի շուկայի զարգացման համար: «Դա մեծ թռիչք կապահովի Հայաստանի տնտեսության համար, ինչը հասանելի կդարձնի հայկական ընկերությունների համար ֆինանսավորման նաեւ այլ աղբյուրներ` բաժնետերերի կամ բանկային հատվածի ֆինանսավորումից բացի»,-ասել է նա:



Վ.Ռազլոգը հավելել է, որ Հայաստանի օրենսդրությունը ամենօրյա բարեփոխման փուլում է գտնվում, կան որոշակի օրենքներ, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն, բարձրացնելու համար երկրի մրցունակությունը միջազգային շուկաներում:



Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:



Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---