Բրիտանական խորհուրդը կազմակերպում է Rock, Paper, Scissors ցուցահանդեսը Հայաստանում

PanARMENIAN.Net - Բրիտանական խորհրդի (British Council) հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ վաղը` հունվարի 20-ին, ժ. 16.00-ին Երեւանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Ալբեր եւ Թովէ Բոյաջյան ցուցասրահում կկայանա Rock, Paper, Scissors ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկայացված են ցուցանմուշներ Բրիտանական խորհրդի համաշխարհային հավաքածուից:



Ավելի քան 60 տարի է Բրիտանական խորհուրդը հավաքում է արվեսի տարբեր աշխատանքներ` աշխարհին ներկայացնելու եւ ճանաչելի դարձնելու բրիտանացի նկարիչների, դիզայներների եւ արվեստի գործիչների հաջողությունները: Հավաքածուն հիմնադրվել է 1930-ականնների վերջին, ընդամենը մի քանի աշխատանքերից վերածվելով 8000 տարբեր տեսակի գործերով հագեցած` բրիտանական 20-21 դարերի արվեստն ու մշակույթը ներկայացնող հավաքածուի: Հավաքածուն չունի մշտական ցուցադրության վայր. այն դիտարկվում է որպես «Թանգարան առանց պատերի»:



Rock, Paper, Scissors-ը Բրիտանական խորհրդի հավաքածուի մեջ տեղ գտած քանդակագործների 1950-ականներից ցայսօր արված տպագրությունների ցուցահանդես է: Աչքի անցկացնելով արվեստագետներին` ակներեւէ, որ տպագրության եղանակը, լինի դա օֆորտ, մետաքսե տպագրություն, լինոգրավյուրա, թե լիտոգրաֆիա, քանդակագործների համար շարունակում է մնալ սեփական գաղափարները զարգացնելու եւ պորտֆոլիոն ընդլայնելու լայն տարածում գտած միջոց: Ցուցադրանքում տեղ գտած աշխատանքները վերցված են հավաքածուի տպագրությունների հարուստ պահոցից` ներառյալ մի շարք նոր ձեռքբերումներ, որոնցից մի քանիսը ցուցադրվում են առաջին անգամ:



Rock, Paper, Scissors-ը Հայաստանում ցուցադրվելու է 2010թ. հունվարի 21-28-ը: Կից ներկայացվում է ցուցահանդեսի պաստառը:



Ամսաթիվը` 20 հունվարի 2010թ.

Ձեւաչափ` Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողություն

Ժամ` 16.00

Վայր` Ալբեր Թովէ Բոյաջյան ցուցասրահ

Երանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա

Իսահակյան 36

Պատվավոր հյուրեր` ՀՀ Մշակույթի փոխնախարար Ար Սամուելյան, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլ
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---