ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԱՔՈՒ

PanARMENIAN.Net - Սույն թվի մայիսին նախատեսվում է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Բաքու: Այցի ճշգրիտ ժամկետները դեռեւս հայտնի չեն: Փոխարենը արդեն հայտնի է, որ նախագահ Հեյդար Ալիեւը կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պատվին հանդիսավոր ճաշ կմատուցի «Գյուլիստան» պալատում: Ենթադրվում է, որ Հռոմի Պապը կհանդիպի Անդրկովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, որի հետ կքննարկի կրոնական կազմակերպությունների համագործակցության, ահաբեկության հետ պայքարի հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Բաքվի ԶԼՄ-ները հաղորդում են, որ Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի շեհիդների ծառուղի` ղարաբաղյան պատերազմի զոհերի հուշահամալիր: Նշենք, որ շեհիդների ծառուղիյում են թաղված նաեւ խորհրդային զորքերի կողմից գնդակահարված ջարդարարները, որոնք 1990 թվականի հունվարին կազմակերպել էին Բաքվի հայերի ջարդը: Գիտե՞ն, արդյոք, այդ մասին Վատիկանում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---