Թուրքիան շարունակում է մնալ ԱՄՆ-ի կարեւոր գործընկերը

PanARMENIAN.Net -
Սպիտակ տան վարչակազմը վստահ է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կարեւորագույն ռազմավարական գործընկերն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համմերը` նշելով, որ 2010 թվականին հարաբերություններն էլ ավելի կսերտանան:



«Թուրքիայի հետ գործընկերության կարեւորությունը կապված է ոչ միայն ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հետ, այլ նաեւ նրա հետ, որ Թուրքիան կարեւոր կապող օղակ է իսլամական աշխարհի հետ: Մենք մտադիր ենք խորացնել մեր համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Կան հարցեր, որոնց վերաբերյալ մենք համաձայնության ենք հասել, եւ` հակառակը: Սակայն, չնայած որոշ տարակարծությունների, ԱՄՆ-ն ու Թուրքիան միշտ գերազանց հարաբերություններ են ունեցել»,-ասել է Համմերը Բարաք Օբամայի նախագահության առաջին տարելիցին նվիրված ճեպազրույցում, գրում է Todays`s Zaman-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---