ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը լիովին պաշտպանել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գծով զեկուցող Ժորժ Քլերֆայթի քաղբանտարկյալներին անվերապահորեն ազատագրելու մասին պահանջը: Բաքվի «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նա ասել է, որ պաշտոնական Բաքվի հավաստիացումները Ադրբեջանում քաղբանտարկյալների բացակայության մասին` փորձ է մոլորության մեջ գցել համաշխարհային հանրությանը: Նրա խոսքերով, երկրում քաղբանտարկյալների քանակը հասնում է մոտ երեք հարյուրի: Մեկնաբանելով ադրբեջանական պատվիրակության դեմարշը ԵԽԽՎ-ում, որը լքել էր դահլիճը Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի քննարկման ժամանակ` Լեյլա Յունուսը նշել է, որ պատվիրակության անդամները չեն ներկայացնում Ադրբեջանի քաղաքացիներին: «Նրանք նշանակված են երկրի ղեկավարության կողմից: Այդ պատճառով նրանց գործողությունները կարելի է գնահատել որպես իշխող ռեժիմի, այլ ոչ թե երկրի քաղաքացիների պաշտպանություն»,- նշել է Յունուսը: Նրա կարծիքով, Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հարցը պետք է քննարկվի ոչ միայն Բյուրոյում, այլ նաեւ ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանին, քանի որ երկրում շարունակում է աճել քաղբանտարկյալների թիվը: Լեյլա Յունուսը անհրաժեշտ է գտնում նաեւ ամենակոշտ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նկատմամբ ԵԽԽՎ-ի կողմից` քաղբանտարկյալներին ազատելու եւ քաղաքացիների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները դադարեցնելու պահանջով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---