ՀԿԵՈւ-մ տեղի ունեցավ գնացքների անվտանգ երթեւեկության վերաբերյալ գիտահետազոտական խորհուրդ

ՀԿԵՈւ-մ տեղի ունեցավ գնացքների անվտանգ երթեւեկության վերաբերյալ գիտահետազոտական խորհուրդ

PanARMENIAN.Net -
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի ունեցավ «Գնացքների անվտանգ երթեւեկման միջոցների ապահովման մասին» գիտահետազոտական խորհուրդը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Խորհրդի շրջանակներում անցկացվել էր գնացքների անվտանգ երթեւեկման վերաբերյալ վերլուծություն:



«Անվտանգության առումով 2009 թ-ը հասարակ չէր: Մենք աշխատում էինք ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ժամանակ: Սակայն չնայած դրան մենք կարողացանք ապահովել հիմնական ուղու բյուջետային եւ որակական տվյալները», - նշել է ՀԿԵՈւ-ի գլխավոր տնօրեն Շեվկեթ Շայդուլինը:



Նրա խոսքերով, գնացքների անվտանգ երթեւեկության ապահովումը պայմանավորված է պետական անվտանգության շահերով:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` այն եւս 10 տարով երկարացնելու իրավունքով:



ՀԿԵՈւ-ի միջպետական հաղորդակցությունում գոյություն ունի երկու երթուղի` Երեւան-Թբիլիսի-Բաթում, որը իրականացվում է ամառային շրջանում: Տեղական հաղորդակցությունում գործում են էլեկտրագնացքներ Վանաձոր-Այրում, Երեւան-Արաքս, Երեւան-երասխ, Երեւան-Արարատ, Երեւան-Գյումրի, Քանաքեռ-Հրազդան, Գյումրի-Պեմզաշեն ուղղություններով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---