Բյրուսելում աշխատանքը կսկսի ԵՄ-ի ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

PanARMENIAN.Net -
Եվրամիության 27 երկրների նախագահների եւ կառավարության ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը, նվիրված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը գլոբալ ճգնաժամային իրավիճակի պայմաններում, իր աշխատանքը կսկսի Բրյուսելում փետրվարի 11-ին:



ԵՄ ղեկավարների նիստը, որը գումարվել է Եվրոպայի Խորհրդի առաջին մշտական նախագահ բելգիացի Հերման վան Ռոմպեյի որոշմամբ, կանցնի «Սոլվեյ» քաղաքային գրադարանում, որը գտնվում է ԵՄ ղեկավար կառույցների կենտրոնակայանի հարեւանությամբ:



Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կարծիքներ կփոխանակեն մինչեւ 2020թ. ԵՄ տնտեսական ռազմավարության տեսլականի վերաբերյալ:



Ակնկալվում է, որ նիստի ավարտին ԵՄ առաջնորդները կհանձնարարեն Եվրահանձնաժողովին մինչեւ գարուն կոնկրետ առաջարկություններ մշակել այդ ուղղությամբ:



Բացի ֆինանսատնտեսական եւ սոցիալական բնույթի հարցերից ԵՄ ղեկավարները կքննարկեն նոր գլոբալ իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի կնքման հետ կապված իրավիճակը, որը փոխարինելու կգա Կիոտի արձանագրությանը, ինչպես նաեւ Հաիթիին աջակցություն ցուցաբերելու եւ վերականգնման հարցերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Եվրոպական միություն

Եվրոպական միությունը(Եվրամիություն, ԵՄ) 27 եվրոպական պետությունների միավորում է, որոնք ստորագրել են Եվրոպայի միության մասին պայմանագիր: Այն յուրահատուկ միջազգային կազմակերպություն է, միաձուլում է միջազգային կազմակերպության եւ պետության նախանշանները, սակայն ոչ մեկն է, ոչ մյուսը: Միությունը միջազգային հասարակական իրավունքի սուբյեկտ չէ, սակայն միջազգային հարաբերություններին մասնակցելու լիազորություններ ունի եւ մեծ դեր է կատարում դրանցում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---