Լեւոն Ջուլֆալակյան. Շատ հաճելի էր պայքարել երկրպագուների համար

PanARMENIAN.Net -
Փետրվարի 14-ին ավարտվել է Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-դ տեղը: Ոսկե մեդալներ է ստացել Իրանի հավաքականը, երկրորդ տեղում Թուրքիայի հավաքականն է:



PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ նրանք ունեին հնարավորություն դուրս գալ եզրափակիչ, եւ թիմը դրա համար արել է ամեն ինչ: «Իրանի հավաքականի հետ հանդիպմանը մենք զիջեցինք 60 եւ 66 քաշային կարգերում»: Սակայն, պետք է նշել, որ մրցավարությունը ցածր մակարդակի էր, եւ մեր ըմբիշին չտվեցին մի քանի միավոր», - ասել է Ջուլֆալակյանը:



Գլխավոր մարզիչը նաեւ շնորհակալություն հայտնեց երկրպագուներին, որոնք մխիթարում էին մեր մարզիկներին: «Դա նրանց ուժ էր տալիս, եւ մեզ շատ հաճելի էր պայքարել նրանց համար»:



Մարզիչը դեռ չի որոշել Հայաստանի հավաքականի կազմը, որը ապրիլի 13-18-ին կմեկնի Բաքու`Եվրոպայի առաջնությանը: «Մինչեւ առաջնություն կա երկու ամիս, եւ հավաքների ընթացքում պարզ կդառնա, թե ով կընդգրկվի հավաքականի կազմում», - ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---