Armenian Datacom Company-ն իջեցրել է Ինտերնետի գները

PanARMENIAN.Net -
Armenian Datacom Company-ն (ADC) հայկական հեռահաղորդակցման շուկայում հանդես է եկել նոր ծառայությունների առաջարկով` էլեկտրացանցի միջոցով հնարավոր կլինի միանալ Ինտերնետին: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին ADC-ի մամլո ծառայությունում, ամսական բաժանորդագրային վճարը FastClick-ի ծառայության համար կախված կլինի միացման արագությունից (512 Կբ/վ-ից մինչեւ 4096Կբ/վ), եւ համապատասխանաբար կկազմի 8000- 15.000 դրամ:



FastClick նոր եւ աննախադեպ ծառայություն է հայկական հեռահաղորդակցության շուկայում։ FastClick-ը տրամադրում է ինտերնետ վարդակից, այսինքն, էլեկտրական ցանցի միջոցով: Սովորական էլեկտրական վարդակը ապահովում է մուտք դեպի «համաշխարհային ոստայն»՝առանց մեծածավալ մալուխների տեղադրման եւ մոնտաժման աշխատանքների: FastClick ծառայությունը հնարավորություն է ընձեռում զգալիորեն կրճատել ծառայության միանալու ժամանակն եւ տեղափոխման դեպքում «վերցնել» Ձեր ցանցը Ձեզ հետ։





 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---