«Առեքսիմբանկ - Գազարդի խումբը» հայտարարում է գարնանային ակցիայի մասին

PanARMENIAN.Net -
«Առեքսիմբանկ - Գազարդի խումբ» ՓԲԸ-ն հայտարարում է գարնանային ակցիայի մասին փետրվարի 15-ից մինչեւ ապրիլի 7-ը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բոլոր կանանց, ովքեր կդիմեն բանկ, կտրամադրվի MASTERCARD վճարային համակարգի ցանկացած տեսակի քարտ: Ընդ որում քարտերը տրամադրվում են անվճար, առանց չնվազող մնացորդի եւ տարեկան սպասարկման վճարի, ինչպես նաեւ MASTERCARD GOLD տեսակի քարտի փաթեթի հետ, բոնուսի տեսքով կտրամադրվի COUNTDOWN միջազգային զեղչային համակարգի քարտ:



Այդ ժամանակահատվածում տղամարդիկ նույնպես կկարողանան ձեւակերպել իրենց համար MASTERCARD GOLD տեսակի քարտ առանց չնվազող մնացորդի, վճարելով ընդամենը 10 000 դրամ տարեկան սպասարկման վճար, ինչպես նաեւ հնարավորություն կտրվի անվճար ստանալ COUNTDOWN միջազգային զեղչային համակարգի քարտ:





 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---