Երեւանում ելույթ կունենան հանրահայտ երաժիշտ Պինհաս Ցուկերմանը եւ երգիչ Պլասիդո Դոմինգոն

PanARMENIAN.Net -
Մարտի 4-ին հանրահայտ ջութակահար Պինհաս Ցուկերմանի երեւանյան համերգով կբացվի 11-րդ «21-դ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:



«Փառատոնի շրջանակներում մենք Երեւան հրավիրեցինք հանրահայտ երաժիշտների, եւ Պինհաս Ցուկերմանի մասնակցությունը ավելի մեծ հեղինակություն կհաղորդի փառատոնին», - նշել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:



Նրա խոսքերով, այդ փառատոնի շրջանակներում Երեւանում համերգով ելույթ կունենա նաեւ իսպանացի տենոր Պլասիդո Սոմինգոն:



«Ներկայումս մենք ճշտում ենք Դոմինգոյի համերգի ժամկետը: Նա կմասնակցի փառատոնին եւ ելույթ կունենա Երեւանում մինչեւ ընթացիկ տարվա վերջը», - ասել է նա:

Պլասիդո Դոմինգո

Պլասիդո Դոմինգո` հանրահայտ օպերային երգիչ (տենոր): Ծնվել է 1941 թ-ի հունվարի 21-ին Մադրիդում: Մեխիկոում ազգային կոնսերվատորիայում ուսանել է երաժշտություն: Նրա առաջին ելույթը տեղի ունեցավ 1959 թ-ին Teatro Degollado-ում: Առաջին գլխավոր դերը Ալֆրեդոն էր «Տրավիատա» օպերայում: 1962-1965 թթ. Դոմինգոն երգել է Թել Ավիվի ազգային օպերայում, որտեղ մասնակցել է 200 բեմադրություններին, եւ կատարել է 12 պարտիա:

Պինհաս Ցուկերման

Պինհաս Ցուկերման` իսրայելացի ջութակահար, ալտահար, դիրիժոր: 1998 թ-ց` Օտտավայի Արվեստի ազգային կենտրոնի երաժշտական ղեկավար: Ծնվել է հուլիսի 16-ին 1948 թ-ն Թել Ավիվում: Ուսանել է Նյու Յորքի Ջուլյարդի դպրոցում: Առաջին անգամ ելույթ է ունեցել 1963 թ-ին: 1966 թ-ին հաղթել է Նյու Յորքի երիտասարդական կատարողների միջազգային մրցույթում: 1980-1987 թթ.` Սեն Պոլ քաղաքի (Մինեսոտա նահանգ) Կամերային նվագախմբի դիրիժոր: Grammy մրցանակի երկակի դափնեկիր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---