2010 թվականի հունվար-փետրվարին շուրջ 80 մլրդ դրամ է մուտքագրվել Հայաստանի պետբյուջե

PanARMENIAN.Net - 2010թ.-ը Պետական եկամուտների կոմիտեն սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով. հունվար եւ փետրվար ամիսների հավաքագրումները գերակատարվել են ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 80 մլրդ դրամից ավելի գումար` պլանային 74 մլրդ-ի փոխարեն (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ արձանագրվել է մոտ 8,4% աճ):

Սոցիալական վճարների մասով հավաքագրվել է մոտ 16.4մլրդ դրամ, ընդ որում, եթե հունվարին հավաքագրվել էր 6.8մլրդ, ապա փետրվարին արդեն` ավելի քան 9.6մլրդ դրամ սոց.վճար (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ աճը կազմել է 28,1%), հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---