ՀՀ նախագահը նշանակել է ՏՄՊՊՀ-ի նոր նախագահ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին� � �Նախագահ Սերժ Սարգսյանը�մարտի 1-ին հրամանագիր է�ստորագրել�Արտակ�Շաբոյանին հինգ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին, հյաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: �

Արտակ Շաբոյանը ծնվել է 15.04.1975թ. Երեւանում: 1982-1992թթ. սովորել�է�Երեւանի�թիվ�119 միջնակարգ դպրոցում: 1992-1997թթ. սովորել�է�Երեւանի�ժողտնտեսության� ինստիտուտի�ֆինանսահաշվային�ֆակուլտետի ֆինանսներ եւ վարկ բաժնում: 2000թ.�ավարտել�է�նույն�ինստիտուտի� ասպիրանտուրան`�ստանալով�տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:�

1998-2008թթ. աշխատել�է�ՀՀ�կենտրոնական�բանկում� որպես�մասնագետ, ավագ մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ: Կենտրոնական բանկում�աշխատել�է�վերահսկողության, վիճակագրության, վերլուծությունների եւ մեթոդաբանության, դրամավարկային քաղաքականության եւ սպառողների շահերի պաշտպանության ոլորտներում:

2008 թվականից զբաղեցրել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Կոչումը` մաքսային ծառայության գնդապետ:

1998 թվականից մինչեւ օրս դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում: Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական վիճակագրության հարցերով խորհրդական է: Հեղինակ է մի շարք վերլուծական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների:

2009 թվականից Հանրապետական կուսակցության անդամ է:

Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր:

ՀՀ նախագահի փետրվարի 26-ի հրամանագրով դադարեցվել է ՏՄՊՊՀ-ի նախագահ Դավիթ Հարությունյանի լիազորությունները` սեփական դիմումի համաձայն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---