«Արմավիա» ավիաընկերությունը ձեռնամուխ կլինի դեպի Լառնակա պարբերական ուղիղ չվերթերի կատարմանը

«Արմավիա» ավիաընկերությունը ձեռնամուխ կլինի դեպի Լառնակա պարբերական ուղիղ չվերթերի կատարմանը

PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունը ընթացիկ տարվա հունիսի 3-ից սեպտեմբերի 9-ը ձեռնամուխ կլինի հինգշաբթի օրերը Երեւան-Լառնակա-Երեւան պարբերական ուղիղ չվերթերի կատարմանը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

2010 թվականի փետրվարի 23-ից «Արմավիան» Բեյրութով արդեն իրականացնում է չվերթները դեպի Լառնակա (Երեւան-Բեյրութ-Լառնակա):

«Արմավիա» ավիաընկերությունը Հայաստանի ազգային ավիափոխադրողն է, որը լիարժեք համապատասխանում է IATA միջազգային պահանջներին: Այսօրվա դրությամբ «Արմավիան» շաբաթական կատարում է ավելի քան 102 չվերթ մոտ 20 երկրներ` 35 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք: 2009թ. «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է 750 հազար ուղեւոր:

Լառնական ըստ մեծության Կիպրոսի երրորդ քաղաքն է եւ զարգացող արդյունաբերությամբ ու առեւտրով խոշոր նավահանգիստ է, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ կղզու ամենատարածված հանգստավայրերից է: Քաղաքը գտնվում է հարավ-արեւելյան ափին` Լիմասոլից 70կմ հեռավորության վրա: Այստեղ է գտնվում նաեւ միջազգային օդանավակայաններից մեկը:

Լառնակայի պատմությունը սկսվել է դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներից: Այդ վայրում ժամանակին Կիտիոն խոշոր փյունիկյան նավահանգիստն է եղել: Քաղաքը ծաղկում է ապրել մ.թ.ա 13-րդ դարում, երբ միկենյան հույները, որոնք ապրում էին այդ տարածքում, պղնձի ակտիվ առեւտուր էին կատարում:

Լառնակայում է ծնվել ստոիկների Աթենյան դպրոցի հիմնադիր Զենոնը:

Լառնակա

Լառնական Կիպրոսի երրորդ խոշորագույն քաղաք եւ մեծ նավահանգիստ է, որտեղ արագ զարգանում է արդյունաբերությունը եւ առեւտուրը: Միաժամանակ այն հայտնի կուրորտ է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---