ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԵԱՀԿ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ինչպես եւ ենթադրվում էր, Ադրբեջանը մտադիր է խոչընդոտել, Ստեփանակերտի հասցեին պաշտոնական Բաքվի կողմից ներկայացված մեղադրանքների կապակցությամբ` տեղում գործերի իրական վիճակին ծանոթանալու համար,Ղարաբաղ հատուկ միջազգային առաքելության ուղարկմանը: Ինչպես հայտնի է, վերջին ժամանակներս ԼՂՀ վարկաբեկելու նպատակով Ադրբեջանը մտացածին մեղադրանքներ է ներկայացնում ահաբեկիչների պատրաստման, միջուկային մնացուկների թաղման եւ թմրանյութերի փոխադրման նպատակով Ղարաբաղի տարածքի օգտագործման վերաբերյալ: Այս կապակցությամբ, օրերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նամակներ է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Միրչե Ջոանեին եւ Մինսկի խմբի համանախագահներին` առաջարկելով կազմավորել խումբ, որը լիազորված կլինի ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին այն բոլոր ոլորտներում, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԵԱՀԿ-ի համար: Ղարաբաղի ղեկավարը նամակում հույս է հայտնել, որ «չնայած ադրբեջանական կողմի հակազդեցությանը, որը սովորաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելությունների ուղարկմանը, մեր առաջարկությունը դրական արձագանք կգտնի եւ կիրականացվի կարճ ժամկետում»: Ի պատասխան Ղուկասյանի նախաձեռնության` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է, որ խոսք անգամ լինել չի կարող «առանց Ադրբեջանի ղեկավարության հետ համապատասխան խորհրդակցության» Ղարաբաղ որեւիցե առաքելություն ուղարկելու մասին: Մեկնաբանելով ադրբեջանական ԱԳՆ վերաբերմունքը` ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նաիրա Մելքումյանը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն մերժել է Ղուկասյանի նախաձեռնությունը, «զգուշանալով ճշմարտության հայտնաբերումից»: Նրա խոսքերով` «եթե Ադրբեջանը իրոք շահագրգռված լիներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը, ապա այդպես չէր ընդունի ԵԱՀԿ առաքելության վերաբերյալ գաղափարը»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---