Էմիր Կուստուրիցա. «Ինձ համար ավելի կարեւոր է ճանաչված լինել Հայաստանում, քան ԱՄՆ-ում»

Էմիր Կուստուրիցա. «Ինձ համար ավելի կարեւոր է ճանաչված լինել Հայաստանում, քան ԱՄՆ-ում»

PanARMENIAN.Net - «Հայաստան անվանումը լսելիս, ես ինչ-որ տարաշխարհիկ բան էի պատկերացնում, սակայն հայերն ու սերբերը շատ ընդհանուր գծեր ունեն: Դուք գտնվում եք անբարենպաստ աշխարհագրական դիրքում, առանձնապես Եվրոպայի առնչությամբ նույնպիսի դիրքում եք, ինչ-որ Սերբիան, մենք նույնիսկ նույն թշնամիներն ունենք: Հենց այս պատճառով Հայաստանում ճանաչված լինելն ինձ համար ավելի կարեւոր է, քան ԱՄՆ-ում», - մարտի 5-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է սերբ ռեժիսոր, երաժիշտ Էմիր Կուստուրիցան:

Նա ընդգծել է նաեւ, որ հայերի ու սերբերի պատմական ենթագիտակցությունը շատ նման է: «Դուք Ցեղասպանության միջով եք անցել, մենք` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նույն բանն ենք ապրել: Հենց այդ պատճառով ես վստահ եմ, որ իմ նկարահանած ֆիլմերը հայերը նույնքան լավ են ընդունելու, որքան սերբերը, եւ ես երջանիկ եմ»:

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանից ստացած իր տպավորությունների մասին խոսելիս, Կուստուրիցան ընդգծել է. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ես Փարաջանովի ֆիլմերից մեկում եմ գտնվում: Ռեժիսորի տուն-թանգարանը նրա տաղանդի եւս մեկ ապացույցն է: Նրա «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը իմ դիտած ամենալավ ֆիլմերից մեկն է»:

Նա նաեւ ընդգծել է, որ իր ֆիլմերը հազիվ թե երբեւէ «Օսկար» ստանան, քանի որ պարգեւների հանձնումն իր քաղաքական աստառն ունի: «Իսկ ես մի փոքրիկ եւ նյարդերի վրա ազդող մի երկրի ներկայացուցիչ եմ», - ընդգծել է ռեժիսորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---