Կատալոնիայի խորհրդարանը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Որոշումն ընդունվել է Բարսելոնայում գործող Հայաստանի հետ բարեկամության միության անդամներ Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Ռոսա Ֆորտունիի եւ Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության իրավական հարցերի գրասենյակի ղեկավար Խոսե Սամարտինի նախաձեռնությամբ:

Որոշման նախաբանում ասվում է. «1915 եւ1921թթ. ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ տեղի են ունեցել մի շարք սպանություններ եւ ներկայիս Թուրքիայի տարածքից արտաքսումներ, հատկապես Երիտթուրքերի իշխանության օրոք: Ըստ հաշվարկների մոտավորապես 800.000 հայեր կարողացան հասնել Սիրիայի արտաքսման կենտրոններ, 300.000-ը՝ ռուսական Հայաստան , քանզի 1 ու կես միլիոնը կորցրեցին իրենց կյանքը»:

«Կատալոնիայի խորհրդարանն ընդունում է այն` ինչպես արվեց 1987 թ.-ի հուլիսին եւ հետագայում 2002 եւ 2004 թթ.-ի փետրվարին վերահաստատվեց Եվրախորհրդարանի որոշումը, այն որ 1948 թ. Դեկտեմբերի 10-ին ընդունված ցեղասպանության հանցանքի կանխման եւ դատապարտման մասին ՄԱԿ-ի համաձայն, 1915 - 1921 թթ. Հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը համարվում են իսկական ցեղասպանություն»,-ասվում է որոշման մեջ:

Կատալոնիայի խորհրդարանը նաեւ կոչ է արել կառավարությանը` աջակցել հայ ժողովրդին ժողովրդավարցման գործընթացի ամրապնդման իր ջանքերում, աջակցել Հայաստանի եւ ուրքիայի ջանքերին, ինչպես նաեւ արեւմտյան երկրների դիվանագիտական ջանքերին, որոնք հնարավոր են դարձրել Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրումը:

Կատալոնիայի խորհրդարանի բոլոր կուսակցությունները միաձայն ընդունեց ին Հայոց ցեղասպանությունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---