Մահացել է հայտնի պատմաբան Սերգո Միկոյանը

PanARMENIAN.Net - Մոսկվայում 81 տարեկան հասակում մահացել է հայտնի պատմաբան եւ հրապարակախոս, խորհրդային քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի որդին` Սերգո Միկոյանը: Նրա մահվան պատճառը արյան քաղցկեղն էր:

Սերգո Միկոյանը տասնյակ գիտական գրքերի եւ հրապարակումների հեղինակ է: Իր ակադեմիական գործունեության ընթացքում նա մեծ հեղինակություն է վայելել որպես Լատինական Ամերիկայի պատմության հնրաճանաչ մասնագետ: Պատմաբանը երկար տարիներ ղեկավարել է «Լատինական Ամերիկա» ամսագիրը: Նրան մեծ ճանաչում է բերում «Կարիբյան ճգնաժամի անատոմիա» գիրքը:

Ս. Միկոյանը պատմական գիտությունների դոկտորի բարձր կոչման էր արժանացել, ՌԳԱ-ի համաշխարհային տնտեսագիտության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի առադեմ գիտաշխատող էր, նաեւ Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, գրում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---