Արցախում մեծ ուշադրություն են հատկացնում հայրենակիցների հետ փոխհարաբերություններին

Արցախում մեծ ուշադրություն են հատկացնում հայրենակիցների հետ փոխհարաբերություններին

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել է հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարեւորվել է Արցախի դերը համայն հայության համախմբման գործում:

Պետության ղեկավարը նշել է, որ Արցախում մեծ տեղ են հատկացնում հանրապետությունից դուրս բնակվող մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների զարգացմանը եւ Արցախի շենացմանը նրանց մասնակից դարձնելուն: Նախագահը բարձր է գնահատել սփյուռքի նախարարության դերը աշխարհասփյուռ հայության հետ կապերի ամրապնդման հարցում, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---