ՎԱՐԴԱՆ ԹՈՂԱՆՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԽՈՒՄԲԸ
ԿՎԵՐՍԿՍԻ «ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Եվրասիական մեդիա խումբը, որը ղեկավարում է քաղաքագետ Վարդան Թողանյանը, կվերսկսի «Արտասահմանում» երբեմնի հռչակավոր ռուսատանյան քաղաքական շաբաթաթերթի հրատարակումը: Մեդիա խումբը նաեւ «Գազետա ՍՆԳ.ռու»-ի ինֆորմացիոն վերլուծական պորտալի ու Կասպիական ինֆորմացիոն գործակալության «Եվրասիան այսօր» ամսագրի հրատարակիչն է: Շաբաթաթերթը առաջարկել են ղեկավարել «Նեզավիսիմայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Ալան Քասաեւին, որը օրերս հրաժարական է տվել «թերթի խմբագրական քաղաքականության ու քաղաքական գծի փոփոխության հետ անհամաձայնության կապակցությամբ», որը թելադրում է նրա սեփականատեր Բորիս Բերեզովսկին: Ենթադրվում է, որ վերածնված հրատարակության կորիզը կկազմեն, «Նեզավիսիմայա գազետա» թերթի սեփականատիոջ պահանջով վերացված, հանրապետությունների բաժնի աշխատակիցները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---