ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ԻՄԱՍՏ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովը Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ այսօր կայացած զրույցի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան չի կարող ենթադրել անգամ, որ Ղարաբաղը որեւէ մեկի կողմից կարող է ընկալվել որպես միջազգային ահաբեկությանը կամ թմրաբիզնեսին առնչություն ունեցող երկիր: Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ու Հայաստանի դիրքորոշումները լիովին համընկնում են հակամարտության կարգավորման բանակցությունների ֆորմատի հարցում` եւ Մոսկվայում, եւ Երեւանում գտնում են, որ տվյալ փուլում բանակցություններին, որոնք ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում, Եվրոպայի Խորհրդի մասնակցության անհրաժեշտությունը չկա:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---