Թուրքիայիում տեղի է ունեցել 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արեւելքում ընկած Էլյազիգ շրջանի Կարակոչան գավառում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Թուրքիայի արեւելքում` Էլյազիգ շրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 57-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

«Բոգազչի» համալսարանին կից Կանդիլի աստղադիտարանի համաձայն երկրաշարժի էպիկենտրոնը, որը տեղի է ունեցել թուրքական ժամանակով 4:32-ին, գտնվել է Բաշյուրտ բնակավայրում: Քաղաքի շրջակայքում զգացվող երկրաշարժն ավերիչ է եղել: Աղետի գոտում աշխատում են շտապ օգնության բազմաթիվ ջոկատներ:

Էլյազիգ են ժամանել փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը, առողջապահության նախարար Ռեջեփ Ակդաղը, պետնախարարներ Մուսթաֆա Դեմիրը եւ Ջեւդեթ Յիլմազը:

Ինչպես հաղորդվում է, տարածաշրջանում ստորերկրյա ցնցումները շարունակվում են, մինչեւ այժմ արձանագրվել է 35 ցնցում 2.6-ից 5.5 ուժգնությամբ, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---