Ռոբերտ Ֆիսկ. Ի դժբախտություն Օբամայի կան մարդիկ, ովքեր հիշում են Հայոց ցեղասպանությունը 8 մարտի 2010 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Բոլորի կողմից սիրված ԱՄՆ նախագահ, Նոբելյան մրցանակակիր Բարաք Օբաման, որը նախագահ դառնալու դեպքում խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այնուհետեւ դրժել էր խոստումը, բողոքում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի որոշումից: Նա նույնիսկ խնդրել է հանձնաժողովի անդամներին չասել ճշմարտությունը 1915-ին սպանված 1.5 մլն հայերի մասին: Բայց լավ է, որ հանձնաժողովը չի զիջել, չնայած դա ոչ մի օգուտ չունի: Այդ մասին գրում է բրիտանական The Independent թերթի մեկնաբան Ռոբերտ Ֆիսկը: «Իհարկե, թուրք դեսպանին ետ են կանչել զայրույթի ազդեցության տակ: Բայց պարզ է մի բան. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում բանաձեւի քվեարկություն չի լինելու»,- գրում է թերթի մեկնաբանը: Նրա կարծիքով, Վաշինգտոնում տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ ԱՄՆ հայկական համայնքն ուժեղ լոբբի ունի եւ թուրքական լոբբին կորցրել է եվրոպական լոբբիի աջակցությունը: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գերագույն հոգևոր խորհուրդ․ Եկեղեցին, չունենալով քաղիշխանության հավակնություն, պիտի շարունակի ջանալ հանուն հայրենիքի Կոչ է արվում իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը» ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց |