Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրների ֆինանսական հատվածին 24,5 մլրդ եվրո կհատկացվի

Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրների ֆինանսական հատվածին 24,5 մլրդ եվրո կհատկացվի

PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Ներդրումների եվրոպական բանկի խումբը եւ Համաշխարհային բանկի խումբը 24,5 մլրդ եվրոյի հասնող մի ֆինանսական ծրագիր կազմեց 2009-2010թթ. Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի երկրների բանկային համակարգերի եւ տնտեսության իրական հատվածի վարկավորման համար, ասվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) երեւանյան գրասենյակի մամլո ծառայության կողմից PanARMENIAN.Net ին տրամադրված հաղորդագրության մեջ:

Ընդ որում, 2009 թվականին տարածաշրջանի երկրներում ֆինանսական հատվածները միջազգային հաստատությունների միջոցով 19 մլրդ եվրոյից ավելի հակաճգնաժամային ֆինանսական աջակցություն են ստացել: «Դեռեւս չներդրված ռեսուրսները հասանելի են մնալու 2010թ. ընթացքում եւ դրանից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---