ԱՐԱԲԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՀՔՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ Է ՁԵՌՔ ԲԵՐՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 5 դեկտեմբերի 2001 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում հրատարակվող «Մուարի» թերթի համաձայն, վերջերս Անկարայում Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ կայացել են գաղտնի բանակցւոթյուններ: Թերթը տվյալներ ունի այն մասին, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Թել-Ավիվից Բաքու «Մերքվա» տիպին հարյուր տանկերի եւ երեսուն ռազմական ինքնաթիռների առաքման վերաբերյալ: Բացի այդ Բաքվում հույս ունեն, որ Իսրայելը Բաքվին կփոխանցի նաեւ հին ռազմական տեխնիկայի մի մասը, որի ոտիլիզացիայի հարցը կառաջանա` Թել Ավիվի կողմից սկսված ռազմական տեխնիկայի ծավալուն նորացման ավարտից հետո: Սպառազինման ոլորտի ռուսատանյան, իրանական ու թուրքմենական փորձագետները չեն թաքցնում իրենց անհանգստությունը այն բանով, որ Ադրբեջանի հետագա միլիտարիզացիան կարոզ է խախտել պայմանավորվածությունները Եվրոպայում սովորական սպառազինման ֆլանգային կրճատման ու կվոտաների վերաբերյալ: Նման մտավախություն է հայտնել մասնավորապես ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթը, որը գրում է, որ այդ գործընթացը կարող է «սրել հին եւ հրահրել նոր հակամարտություններ»:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |