Վաշինգտոնին սպառնալու փոխարեն Անկարան պետք է կենտրոնանա հայ-թուրքական գործընթացի վրա 8 մարտի 2010 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ռազմական հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրվող թուրք բարձրաստիճան գեներալների վերջին ձերբակալությունները կարող են օգնել Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդմանը` թույլ տալով կառավարությանն ու դատական համակարգին երկրում բարեխղճորեն հաստատել օրենքի գերակայությունը: Այդ մասին խմբագրական հոդվածում գրում է The New York Times թերթը: Ինչպես ընդգծում է թերթը, զինծառայողների ազդեցությունը Թուրքիայի քաղաքական կյանքի վրա զգալիորեն թուլացել է Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) կառավարման շրջանում Եվրամիության ճնշման պատճառով: «Հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն ճանաչող բանաձեւի վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի որոշումը սեպ է խրել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ: Մենք այդ բանաձեւն ավելորդ ենք համարում, ինչպես եւ ավելորդ ենք համարում այդ ողբերգությունը հերքելու Անկարայի ինքնավերիչ քաղաքականությունը: Բանաձեւն ընդունելու համար Վաշինգտոնից վրեժ լուծելու սպառնալիքների փոխարեն Անկարան պետք է կենտրոնանա հայ-թուրքական հարաբերությունները ճիշտ հունով կարգավորելու գործընթացի վրա»,- գրում է հրատարակությունը: Խմբագրական հոդվածում նաեւ նշվում է, որ Միացյալ Նահանգներն ու այլ արեւմտյան երկրներ պետք է շարունակեն Թուրքիային առաջ «մղել»` պահպանելով ԵՄ-ին անդամակցելու` Թուրքիայի հույսը: Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից ընդունվեց մարտի 4-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |