Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է11 մարտի 2010 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունը շարունակում է ստուգել Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 2008թ. նոյեմբերի 13-ին հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է ուսուցչի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդված) Էրեբունու քննչական բաժնի կողմից հարուցված քրեական գործի վարույթը, իսկ նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված «SOS-Թեղուտ» շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, ընտրված խափանման միջոցը` վերացվել: ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հաղորդում է, որ Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել նախկինում ձեռք բերված ապացույցները: Բացի այդ` ձեռք են բերվել նոր ապացույցներ, որոնց վերլուծության արդյունքում չի հիմնավորվել Մ.Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը: Հարուցվել է քրեական գործ անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |