Ահմեդ Դավուդօղլու. Թուրքիան ոչ ոքի թույլ չի տա գնահատել իր պատմությունը13 մարտի 2010 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ոչ ոքի թույլ չի տա գնահատել իր պատմությունը: Ոմանք կարող են 1915թ. իրադարձությունները համարել Հայկական հարցի մի մասը, սակայն թուրքական կողմի համար 1915 թվականը մի ժամանակաշրջան է եղել, երբ թուրքերը պաշտպանել են իրենց հայրենիքը: Այդ մասին Ֆինլանդիայում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավուդօղլուն` մեկնաբանելով Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Դավուդօղլուն կհանդիպի Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտի հետ: «Մենք ափսոսում ենք, որ Շվեդիայի խորհրդարանը նման բանաձեւ է ընդունել: Մենք գտնում ենք, որ խորհրդարանները չպետք է զբաղվեն պատմության գնահատմամբ, քանի որ խորհրդարանականների մեծ մասը համարժեք տեղեկատվություն չունի այդ իրադարձությունների մասին: Պատմության քաղաքականացումը լուրջ խնդիրներ կհարուցի մեր հասարակություններում, եւ այս առումով Շվեդիայի խորհրդարանի որոշումը մեծ սխալ է եւ անընդունելի է մեր համար»,-ասել է Դավուդօղլուն, հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ Թուրքիան ու Շվեդիան լավ հարաբերությւոններ էին հաստատել եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սթոկհոլմ կատարելիք այցը կամրապնդեր երկկողմ հարաբերությունները: «Վերջին իրադարձությունների պատճառով մենք ստիպված եղանք չեղյալ հայտարարել վարչապետի այցը եւ ետ կանչել Շվեդիայում մեր դեսպանին: Մենք նման որոշում չէինք ակնկալում մեզ բարեկամ երկրի խորհրդարանի կողմից»,-ասել է Դավուդօղլուն: Նա ասել է, որ իր շվեդ պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ նրանք կարծքիներ են փոխանակել Շվեդիայի օրենսդիր մարմնի որոշման վերաբերյալ: Իր հերթին Կ.Բիլդտը սխալ է համարել պատմական իրադարձությունների քաղաքականացումը եւ հավաստիացրել է, որ անկախ խորհրդարանի որոշումից, Շվեդիան կշարունակի սատարել Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, հաղորդում է Anatolian Nesw Agency-ն: Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |