Հայաստանը պետք է օգնի Թուրքիայի իսլամացված հայերին վերադառնալ քրիստոնեական հավատին16 մարտի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Երեւանում լույս է տեսել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի «Ցեղասպանության տարիներին հայերի բռնի իսլամացումը. գործընթաց եւ հետեւանքներ» գիրքը: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուբեն Մելքոնյանը, գրքի ստեղծման համար հիմք են հանդիսացել հեղինակի 4-5 հետազոտական աշխատանքները, որոնք նա իրականացրել է ժամանակակից Թուրքիայի տարբեր գավառներում: Բացի դրանից, թուրքագետի համար տեղեկատվության աղբյուր են հանդիսացել նաեւ թուրքական արխիվները: «Վերջին տարիներին հրատարկվել են թուրքական արխիվների որոշ նյութեր: Բայց դրանց հետ աշխատելու ժամանակ մեր առաջ կանգնում է թուրքական աղբյուրների զտման եւ դրանք հայկական աղբյուրների հետ համեմատելու խնդիրը»,- ասել է Ռուբեն Մելքոնյանը: Հեղինակի խոսքերով, չնայած նրան, որ գիրքն իրենից գիտական աշխատանք է ներկայացնում, այն գրված է ընթերցողին հասանելի լեզվով: Անդրադառնալով Թուրքիայի ձուլված հայկական բնակչության խնդրին, փորձագետը նշեց, որ այն կարելի է պայմանականորեն բաժանել 2 խմբի` հայեր, որոնք թաքուն շարունակում են մնալ քրիստոնյաներ եւ հայեր, որոնք բռնի կերպով իսլամացվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: «Համաձայն Ազգերի լիգայի եւ ամերիկյան արխիվների տվյալների, Ցեղասպանության ժամանակ իսլամացվել է շուրջ 200 հազար հայ, որոնցից 90 հազարը կարողացել են վերադառնալ քրիստոնեական հավատին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլիսի պատրիարքարանի աջակցությամբ»,- հաղորդել է Ռուբեն Մելքոնյանը: Նա նշել է, որ իսլամացված հայերը ստիպված են եղել ընդունել իսլամ, եւ կոչ արեց մասնագետներին եւ հասարակությանն ըմբռնումով վերաբերվել այդ հայերին: «Ինձ համար նրանք շարունակում են հայ մնալ, չնայած նրան, որ նրանք Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներ չեն: Թուրքիան, որպես ԵՄ մտնել ցանկացող երկիր, պետք է հանդուրժողաբար մոտենա իր երկրում բնակվող էթնիկակն եւ կրոնական փոքրամասնությանը, իսկ Հայաստանը պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի այդ խնդրին եւ փորձի իսլամացած հայերին վերադարձնել քրիստոնեական կրոնին»,- հայտարարել է թուրքագետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |