ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտի 17-ին հայտարարություն է տարածել, որում ամփոփել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման արդյունքները:



«Հանդիպմանն ընթացքում քննարկվել են հայկական կողմի առաջարկները հիմնարար սկզբունքների վերջին ձեւակերպումների հետ կապված, որոնք ներկայացվել են ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից»,- ասվում է հայտարարությունում: Նշվել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ ընթացել է կառուցողական մթնոլորտում եւ շարունակվելու է համանախագահների` Երեւան եւ ԼՂ կատարելիք այցերի ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---