Վաշինգտոնը փորձում է արդարացնել Էրդողանի հայտարարությունը

Վաշինգտոնը փորձում է արդարացնել Էրդողանի հայտարարությունը PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը 100 հազար հայ ներգաղթյալների վերաբերյալ պետք չէ կապել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հետ: Ինչպես հաղորդում է CNNTurk-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:



«Իմ կարծիքով, վարչապետ Էրդողանը ցանկանում էր միայն նշել, որ Թուրքիայում անօրինական կերպով բնակվում է 100 հազար հայ, բայց չեմ կարծում, որ նա սպառնացել է վտարել նրանց երկրից»,- ասել է Գորդոնը` ավելացնելով, որ յուրաքանչյուր երկիր ունի անօրինական ներգաղթյալների խնդիր:



Անդրադառնալով Էրդողանի չկայացած այցին Վշաինգտոն, Գորդոնը նշեց, որ ԱՄՆ-ը կցանկանար, որպեսզի թուրք վարչապետը ընդուներ հրավերը եւ ապրիլին Վաշինգտոնում մասնակցեր Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հնարավոր է 100 հազար անօրինական հայ ներգաղթյալների վտարումը երկրից: «Իմ երկրում բնակվում են 170 հազար հայեր, որոնցից 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են»,- ասել է նա: «Վաղը, թե պահանջվի, ես կասեմ այդ հարյուր հազարին, որպեսզի նրանք լքեն մեր երկիրը: Ես կանեմ դա, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն, եւ ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում»,- ասելէ Էրդողանը:



Հայտարարության համար առիթ էր հանդիսացել մի շարք երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Անկարայի արձագանքի հարցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---