TAIEX-ը Հայաստանի փոստային հաղորդակցության ոլորտում բարեփոխումների համար հանձնարարականներ է մշակում

PanARMENIAN.Net - TAIEX-ը ծրագիրը ապրիլի 19-23-ը ամփոփելու է Հայաստանի փոստային ծառայության գոյություն ունեցող օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ կարգավորիչ պայմանները, որպեսզի դրանք համապատասխանեցնի ԵՄ օրենսդրությանը:



TAIEX-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հանձնարարականների մշակումը ուղղված է լինելու ԵՄ նորմերին համապատասխան փոստային հաղորդակցության բարեփոխումներին, այդ բնագավառը կարգավորելուն` հիմնվելով եվրոպական երկրների առաջավոր փորձի վրա: Քննարկմանը մասնակցելու են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները, ՀՀ հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովները, ինչպես նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ն:



TAIEX-ը Եվրոպական հանձնաժողովի տեղեկատվական եւ տեխնիկական աջակցության միջոց է: TAIEX ծրագրի մասնակիցները Եվրամիություն մուտք գործելու թեկնածու երկրներն են, ԵՄ հավանական անդամ թեկնածու երկրները, եւ այն երկրները, որոնք ներգրավված են Եվրոպայի բարիդրացիության քաղաքականության մեջ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---