ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է 2010 թ. տնտեսության զարգացման գերակա ուղղություն, սակայն այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չեն

ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է  2010 թ. տնտեսության զարգացման գերակա  ուղղություն, սակայն այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չեն PanARMENIAN.Net - «ՀՀ կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է 2010 թ. տնտեսության զարգացման գերակա ուղղություն, սակայն այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չեն: Այս տարի կառավարությունը 1 մլն 80 հազ. դրամ ավելի քիչ դրամական միջոցներ է հատկացրել գյուղատնտեսությանը, քան անցյալ տարի», - մարտի 24-ին Երեւանում տեղի ունեցած «Չինվան» ձեռնարկության տնօրեն Սամվել Նաջարյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանը:



Նրա խոսքերի համաձայն, կառավարությունը պետք է կարգավորի լրավճարները, կազմակերպի գյուղատնտեսական մթերքների մթերման վերահսկողությունը եւ ֆինանսավորումը, պետք է իրականացնի հարկային եւ մաքսային քաղաքականություն, պետք է սահմանի գյուղմթերքի նվազագույն եւ առավելագույն գին:



«Ներկայում մենք իրականացնում ենք «Մեքենատրակտորային կայանների» ծրագիր, որն արդեն գործում է Հայաստանի 3 շրջաններում` Լոռիում, Շիրակում եւ Սյունիքում: Ինչ վերաբերում է ոռոգմանը, ապա կարող եմ նշել, որ մյուս խնդիրների համեմատ ոռոգման համակարգը նորմալ վիճակում է, չնայած, որ ոռոգման ջուրը 2 դրամ թանկացել է: Տոննաներով հաշվելիս այն բավական մեծ գումար է կազմում: Կառավարությունն արդեն հատկացրել է 583 մլն դրամ` ոռոգման համակարգի կատարելագործման սուբսիդավորման համար», - խոսքն ավարտել է Բագրատ Սարգսյանը:



Գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության «Չինվան» ձեռնարկության տնօրեն Սամվել Նաջարյանը նույն մամլո ասուլիսի ընթացքում ասել է. «Կառավարությունը բնակիչներին պետք է ապահովի գյուղատնտեսական տեխնիկայով: «Չինվան» ընկերությունն աշխատում է 2003 թ.-ից: Մինչ օրս այն վաճառել է 250 տրակտորներ: Բացի այդ, կառավարությունը տրակտորներ է ներմուծում»:



Նա նաեւ հայտնել է, որ մոտական 15 օրերի ընթացքում նոր սարքավորում են ստանալու, որի օգնությամբ կարող են պայքարել ցրտահարման դեմ: Այն գործելու է 5 հա հողի վրա:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---