Էլյա Հովհաննիսյան. «2015 թ. Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը»25 մարտի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - «2016 թ.-ին Հայաստանին մեծ նվաճումներ են սպասում, եւ նա իր հաջողության գագաթնակետին է հասնելու», - մարտի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է աստղագետ, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը: Նրա խոսքերի համաձայն, այդ ժամանակահատվածում հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, եւ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանության փաստը: «Եթե Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյակին` 2015 թ. ճանաչի այդ պատմական փաստը, իսկ մեր տվյալների համաձայն, նա այդ իսկապես անելու է, ապա համապատասխանաբար 2016 թ. Հայաստանն իր հաջողության գագաթնակետին է լինելու», - ընդգծել է գիտնականը: Նա նաեւ նշել է, որ 2016 թ.-ից հետո հայերը կդառնան ողջ աշխարհում հոգեւոր արժեքներ տարածող օբյեկտ: «Ներկայում ծնվում են առանձնահատուկ ընդունակություններով երեխաներ, որոնք էլ կատարելու են այդ առաքելությունը», - հայտարարել է Էլյա Հովհաննիսյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |