Reddit.com-ի եւ Breadpig-ի հիմնադիրը հայկական ՀԿ-ներին պատմեց Ինտերնետում սոցիալական գաղափարի առաջխաղացման մասին

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հայտնի սոցիալական ձեռներեց Ալեքսիս Օհանյանը մարտի 25-ին հանդիպեց Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: «Աշխարհում խնդիրները չափազանց շատ են. անհրաժեշտ է ձեր լսարանը կենտրոնացնել կոնկրետ խմբի կամ առանձին մարդու վրա»,- խորհուրդ տվեց նա ներկաներին:



2007 թվականին Ալեքսիս Օհանյանը հիմնադրեց Breadpig սոցիալական ձեռնարկությունը զվարճալի ապրանքներ վաճառելու նպատակով: Վաճառքից ստացված հասույթը նա դպրոցներին շինարարությանն ուղղեց:



Bradpig-ի վերջին արտադրանքը` xkcd գիրքը (xkcd հայտնի վեբկոմիքսի մասին) վաճառվել է 25 000 օրինակից: Վերջին 2 տարիներին ընկերությունը բարեգործական նպատակների համար հատկացրել է մոտ $100 000:



Ալեքսիս Օհանյանը հայտնի է նաեւ որպես reddit.com կայքէջի հիմնադիր:



Հանդիպման կազմակերպիչը «Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ-ն է, որը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Հայաստանում ՀԿ սեկտորի զարգացումը» ծրագրի իրավահաջորդն է:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---