Սանտա Կրուս նահանգի խորհրդարանը քննադատել է Էրդողանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - 2010թ. մարտի 23-ին Հայոց ցեղասպանության 95-ամյակի նախօրեին Արգենտինայի Սանտա Կրուս նահանգի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որով քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանի կողմից վերջերս արված հայտարարությունն այդ երկրում իբր թե անօրինական գտնվող հայերի վտարման վերաբերյալ:



Խորհրդարանի անդամներ Միրիամ Անալիա Ագիարի, Օմար ՀուսայնՀալլարիեւԱթանասիո Պերես Օսունայի նախաձեռնությամբմիաձայն ընդունվածորոշմանմեջմասնավորապես ասվում է. «Սանտա Կրուս նահանգի խորհրդարանը վճռականորեն մերժում է Թուրքիայի Հանրապետության կառավարության անունից վարչապետ Ռ. Էրդողանի կողմից հրապարակայնորեն հնչեցված սպառնալիքներն իր երկրում, իբր թե, անօրինական գտնվող հարյուր հազար հայերի վտարման մասին, որոնք արվել են ի պատասխան միջազգային հանրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում գործած Հայոց ցեղասպանության անվերապահորեն ճանաչման», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---