Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8 տոկոսով

Նախորդ  տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8 տոկոսով PanARMENIAN.Net - ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի հունվար-փետրվար ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 103.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 106.2 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 68.3 եւ 57.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 14.3 տոկոսով, ծախսերի գծով` 12.6 տոկոսով: Այդ մասին ասվում է 2010-ի հունվար -փետրվար ամիսներին պետբյուջեի կատարման ամփոփման մեջ, որը պատրաստել է Հայաստանի Ֆինանսների նախարարությունը:



Նախորդ տարվահունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8%-ով կամ 18.5 մլրդ դրամով: Ընդ որում, 19 տոկոսով(12.9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները եւ պետական տուրքերը, 28.1տոկոսով (3.6 մլրդ դրամով)` պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ այլ եկամուտներն աճել են 50.5 տոկոսով կամ 2.1 մլրդ դրամով:



Պետական բյուջեի եկամուտների 78 տոկոսը ձեւավորվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 15.9 տոկոսը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.1տոկոսը` այլ եկամուտների հաշվին:

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 1.7 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 80.5 մլրդ դրամ եւ 68.4 տոկոսով ապահովել եռամսյակային ծրագիրը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---