Երեւանյան թատրոններում վերսկսվել է ցերեկային ներկայացումների ցուցադրությունը

Երեւանյան թատրոններում վերսկսվել է ցերեկային ներկայացումների ցուցադրությունը PanARMENIAN.Net - Երեւանյան թատրոններում վերսկսվել է ցերեկային ներկայացումների ցուցադրությունը:



Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այս նախաձեռնությունն ուղղված է թատրոնի հետ դպրոցականների կապերի ամրապնդմանը, ասվում է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:



Միայն ընթացիկ տարվա մարտ ամսին երեւանյան դպրոցների ավելի քան 3 հազար դպրոցականներ թատրոն են այցելել:



Ցերեկային ներկայացուցմների ավանդույթի վերականգնումը սկսվեց «Մուսա Լեռ» բեմադրությունից Գաբրիել Սունդուկյանի անվ. Ազգային ակադեմիական թատրոնում, որը նախօրեին 900 աշակերտներ են այցելել:



Ցերեկային ներկայացումների տոմսերի գումարը վճարում է Երեւանի քաղաքապետարանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---