Արցախը պատրաստվում է Գանձասարի 770-ամյակի տոնակատարություններին

PanARMENIAN.Net - Այս տարի լրանում է Գանձասարի հռչակավոր վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու 770-ամյակը: Այդ առիթով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի փոխադարձ համաձայնությամբ Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները որոշել են Արցախի հոգեւոր եւ մշակութային կյանքում մեծ կարեւորություն ներկայացնող սույն իրադարձությունը նշել Եկեղեցի-պետություն համատեղ բարձր մակարդակով: Տոնական միջոցառումները նախագծելու եւ կազմակերպելու նպատակով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հրամանով եւ Պարգեւ Սրբազանի օրհնությամբ կազմվել է կառավարական եւ թեմական համատեղ հանձնաժողով` ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը, որի կազմում են հոգեւորականներ, ԼՂՀ կառավարության նախարարներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, դասախոսներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մարտի 30-ին գումարեց իր անդրանիկ նիստը, որը վարում էր Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Նիստի ընթացքում հնչեցին եւ քննության առնվեցին առաջիկա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ, կազմվեց տոնական միջոցառումների հիմնական ծրագիրը: Մասնավորապես` նախատեսվում է մշակութային եւ կրթական միջոցառումների շարք` համերգներ, ցուցահանդեսներ, կրթական հաստատություններում տարբեր ծրագրեր եւ այլն, Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի հայագետների, պատմաբանների ու ճարտարապետների մասնակցությամբ գումարել գիտաժողով, կազմակերպե

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---